
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող համատեղ նիստին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
«Նոյեմբերի 22-23-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,-ասել է նա:
Նախատեսվում է մտքերի փոխանակում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագրին։