Սերգեյ Լավրով–Պետեր Սիյարտո զրույցները հայտնվ...

Լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք կարող են վկայել Եվրոպական միության պատժամիջոցային քաղաքականությունը շրջանցելու հարցում Հունգարիայի և Ռուսաստանի գործողությունների համակարգման մասին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի զրույցների ձայնագրությունները հրապարակել է VSquare պարբերականը։

Ըստ սղագրությունների՝ 2024 թվականի օգոստոսին Լավրովը կապ է հաստատել Սիյարտոյի հետ գործարար Ալիշեր Ուսմանովի խնդրանքով. քննարկվել է վերջինիս քրոջ՝ Գյուլբախոր Իսմայիլովայի հեռացումը ԵՄ պատժամիջոցների ցուցակից։

Հունգարացի նախարարը, ինչպես պնդում են, խոստացել է աջակցել՝ հայտարարելով, որ կանեն հնարավոր ամեն ինչ։

Յոթ ամիս անց Իսմայիլովան հեռացվել է պատժամիջոցների ցանկից։

Ձայնագրությունն՝ այստեղ: