Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա. Սերգեյ...
Շատ կարևոր է հասկանալ՝ ի վերջո մենք հիմա պայքարո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ, թե՞ մի քիչ ուրիշ ուղղությամբ ենք շարունակում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ես փաստերով փորձեմ ցույց տալ, բայց մինչև այդ ռեպլիկի կարգով ես ուզում եմ մեր հանրության ուշադրությունը հրավիրել այն պարզ հանգամանքին, որ յոթ արդեն ութերորդ տարվա ընթացքում այս իշխանությունը այդպենս էլ չկողմնորոշվեց՝ ի վերջո մենք ընդդիմադիրներս միլիոնների թալանած ու դրա մեջ լող տվող անհատներ ենք ու խմբակցություն ենք, թե 10000 կամ 30000 դրամի համար կոճակ սեղմողներ, որ գալիս են գրանցվեն, որ այդ 10000-ը, 30000-ը չկորցնեն: Մի հատ կողմնորոշվեք էլի մենք հիմա միլիոնների մեջ ենք լող տալիս, թե կնոպկա ենք սեղմում, որ աշխատավարձից չզրկվենք։ Սա լավագույնս ցույց է տալիս ձեր թեզերի փուչ լինելը: Ուղղակի պահի տակ ինչ սուտ պետք ա, էդ սուտը կարող եք ասել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։