«Սերդեչնի պրիվետ ատ Արութինա Զիմզիմովա». ակցի...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության  անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում, որի ժամանակ ակցիայի մասնակիցները բարձրախոսով հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոստումները :

Հիշեցնենք, որ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամ, որում, մասնավորապես, ասվում է.

« ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: «Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում»:

«Սիրելի Երևանցիներ, սպասում էիք, որ ինչ ասեք պետք է անեն, բայց ստացվում է՝ ինչն ասում են դուք պետք է անեք»,-ասաց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: