Սերբիայի նախագահն անվտանգության խորհրդի հրատա...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել Բելգրադի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունների կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է TV Pink հեռուստաալիքը։

Ինչպես իր հերթին հայտնում է գործակալությունը հանրահավաքի վայրից, մի քանի տասնյակ ոստիկանական ավտոմոբիլներ են ժամանել մայրաքաղաքի վարչակազմի շենքին հարող հրապարակ, որոնցում եղել են իրավապահ մարմինների աշխատակիցներ` սաղավարտներով և վահաններով: Այնտեղ է ժամանել նաեւ Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը։ Ոստիկանությունն արդեն ցրել է ցուցարարներին։

Բելգրադում բերման են ենթարկել ավելի քան 35 ցուցարարների։ Ինչպես հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը,   երկու ոստիկաններ ծանր վիրավորվել են։

Նախագահի խոսքով՝ բողոքի շարժումները նախապես ծրագրված են եղել, կառավարությունը «ծանրակշիռ ապացույցներ ունի»: