Բելգրադում առնվազն ութ մարդ է զոհվել դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Vecherne Novosti պորտալը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Առնվազն ութը, ովքեր եղել են դպրոցի միջանցքում, զոհվել են։ Վիրավորների թվում կան այնպիսիք, որոնց կյանքին դեռ վտանգ է սպառնում»,– մանրամասնել է պորտալը։
Հրատարակության տվյալներով՝ հրաձիգը կարող էր լինել թմրանյութի ազդեցության տակ։
Նշվում է նաև, որ դեռահասը «օրինակելի ուսանող է, բժիշկների որդի»։
Մինչ այս լրատվամիջոցները հայտնում էին, որ հարձակվողը սպանել է անվտանգության աշխատակցին, ուսուցչուհին և մի քանի դպրոցականներ վիրավորվել են։
Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ դպրոցում հրաձգության կասկածանքով բերման է ենթարկել յոթերորդ դասարանի 14-ամյա աշակերտ:



