Կարեն Վրթանեսյանը գրում է․
— Շեֆ ջան, հարկելու նոր ոլորտ եմ բերել։
— Ապա՞...
— Սեքսը...
— Չէէէ, պոռնկությունը չէ, էդ մանրուք ա։ Ես այլ բան եմ առաջարկում։
— Բա՞։
— Ընդհանրապես սեքսը հարկենք։
— Ընդհանրապեսը ո՞րն ա։ Ասենք՝ մեկը սիրածին դոմփում ա, հարկե՞նք։
— Սիրածին, կնգան, ամուսնուն, սաղին։
— Չհասկացա։ Ո՞նց ես հիմնավորելու։ Ո՞նց ես վերահսկելու, թե ով, ում հետ, որտեղ։
— Սաղ մտածած ա... Տե՛ս, շեֆ ջան, հիմա հեծանիվի քարոզարշավն ենք անում, չէ՞։
— Ի՛...
— Մի վայրկյան, շեֆ ջան, մի վայրկյան... Նախ՝ վերահսկելը։ Հաջորդ հեծանիվ նստելուց մի հատ էլ լավ էլեկտրոնային սպորտային ժամացույց ես կապում։ Սրտի աշխատանք ա, ճնշում ա, բան ա...
— Ո՞ւ...
— Մի կես տարի էդ ժամացույցների թեման քշում ենք։ Թե ինչ կարևոր են առողջության համար, ինչքան ինֆարկտ ու ինսուլտ կլինի կանխել, եթե հետևել... Համ էլ cool են։ Ով չունի, հետամնաց ա... Հետո մի գեղեցիկ օր ասում ենք. ժողովո՛ւրդ ջան, պետությունը որոշել ա բոլոր քաղաքացիներին էդ ժամացույցներից տա։ Պետական ծրագիր ա, ձեր առողջության մասին ենք մտածում։ Կամավոր-պարտադիր։ Ով հրաժարվում ա, ՊԵԿ-ն ու քննչականը գալիս են չուզողի հետևից։ Ժամացույցները որ եղան, արդեն հստակ երևալու է, թե որ պահին, որ կետում, ում պուլսը ոնց արագացավ, ճնշումը ոնց թռավ և այլն։ Մեկին մեկ երևում ա, թե ինչ էին անում։
— Արաաաաա...
— Բաա-բաաա, շեֆ ջան։ Ասում էի, չէ՞։
— Լավ, բա սեքսի հարկումը ո՞նց ես հիմնավորելու։
— Ծառայության մատուցում։ Ծառայություն են մատուցում՝ լկտիաբար խուսափելով պետության առջև իրենց պարտավորություններից։ Տարիներով թալնել են, բայց հիմա պետք ա դրա դեմն առնել։ Դրույքներն էլ կհաշվենք միջին կադաստրա... էէէէ, շուկայական գնացուցակով։
— Բայց, ասենք, զույգ ա, երկուսից որի՞ն ենք հարկում։
— Երկուսին էլ։ Երկուսն էլ ծառայություն են մատուցում, չէ՞։
— Իսկ եթե հարկատուն մենակով ա... ըըը... զբաղվում... Այսպես ասած, ձեռ...
— Մտածած ա, շեֆ ջան։ Ինքնազբաղ քաղաքացիներին ձևակերպում ենք Ա/Ձ՝ անհատ ձեռներեց։
— Վայքու... Արա՛, դու հանճար ես։ Էդ ժամացույցների վերահսկումն էլ կտանք Թելսելին, թո՛ղ միացնեն տրանսպորտի համակարգի հետ։ Որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպլստա։ Ասե՛ք, թո՛ղ վաղվանից սկսեն օրինագիծը պատրաստել, հենց պատրաստ լինի, տվեք Լուլուին, ներկայացնի ԱԺ։
— Բայց խի՞ Լուլուին։
— Բոլորը կկենտրոնանան իր վրա, մինչև մի քանի ամիս կայֆավատ լինեն, ձեռ առնեն, ղժժան, օրինագիծը կանցկացնենք։