Աշխարհից արդարություն, ռուսներից պաշտպանություն, ադրբեջանցիներից խաղաղություն պահանջող հասարակությունը երեկ Հանրապետության Հրապարակում «տժժում» էր գալիք Ամանորի կապակցությամբ։ Վերջում էլ ի տես աշխարհի ճոխ հրավառություն էր կազմակերպված։
Այն ինչ կատրավում է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանում` հոգեբանների, եթե կուզեք հոգեբուժների ուսումանսիրության առատ նյութ է, քանի որ դժվար է հանդիպել երկրորդ նման հասարակությունը, որը իր գլխին եկած ու դեռ սպասվող դժբախտությունների ֆոնին անհոգ կյանք է վարում։
Սթափ մարդկանց խելագարեցնող այս իրականությունն աշխարհի առաջ մեզ ծաղրական վիճակում է դրել։ Բոլորը հասկացել են, որ ինչ էլ անեն Հայաստանի հետ, հանրության մեծամասնությունը անհաղորդ կմնա, առանց դիմադրության կընդունի եղածը և մի նոր հրավառություն կկազմակերպի։ Սա է նաև պատճառը, որը հնարավորություն է տալիս բոլորին մեր հաշվին լուծել իրենց հարցերը։
ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը ժամանակին գրել է․«Եթե ազգն իր շահրը պաշտպանելու նպատակով գործելու ընդունակություն ու կամք չունի, չպետք է ակնկալի, որ ուրիշները կհարգեն իրեն»։ Ահա սա այն բանաձևն է, որով աշխարհը մեզ հետ հարաբերվում է։ Սեփական զավակների շիրիմներին «սայլուտ խփողը» անգամ ամենամոտ բարեկամների հարգանքի չի արժանանում։



