
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էլիսա Սլոթքինը Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին դեմոկրատների պաշտոնական պատասխանում մեղադրել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկին այն բանում, որ նա իր «հանցախմբի» միջոցով փորփրում է ԱՄՆ բնակիչների անձնական տվյալները։ Չորեքշաբթի գիշեր Թրամփը մեկուկես ժամ ելույթ է ունեցել Կոնգրեսում, որում խոստացել է վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ հասնել ԱՄՆ հավասարակշռված դաշնային բյուջեի։ Թրամփնը ավելացրել է, որ մտադիր է նաեւ նվազեցնել ԱՄՆ պետական պարտքը՝ ներգրավելով «փայլուն, աշխատասեր մարդկանց»։«Ամերիկայում կա՞ արդյոք որեւէ մեկը, որին ձեռնտու է այն, որ Իլոն Մասկը եւ նրա քսան տարեկանների հանցախումբն օգտագործի իրենց համակարգչային սերվերները՝ ձեր հարկային, բժշկական գրառումները եւ բանկային հաշիվները փորփրելու համար»,- ասել է Սլոթքինը, նրա ելույթը հեռարձակվել է CNBC հեռուստաալիքով։