«Սահմանադրական դատարանում (ՍԴ) ճգնաժամ չկա: Դա ընդամենը Վահե Գրիգորյանի սուբյեկտիվ, ոչ կոմպետենտ մեկնաբանությունն է: ՍԴ-ում կա մտածելակերպի և բարոյականության ճգնաժամ: Ըստ էության` առանձին անձի սուբեկտիվ մեկնաբանությունը չի կարող ճգնաժամի պատճառ լինել: ՍԴ-ի աշխատանքները իրենց բնականոն հունի մեջ են»,- այս մասին Politik.am-ին ասաց Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով ՍԴ-ում ճնգնաժամ լինել-չլինելու հարցը:
Այվազյանի խոսքով` ճգնաժամ կառաջանա այն դեպքում եր Վահե Գրիգորյանի հայտարարություններով պետական իշխանության մյուս մարմիները գործողություններ ծավալեն, որոնք կհակասեն Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիրները երեկ ԱԺ քննարկման ժամանակ չկիսեցին ԱԺ նախագահի և «Իմ քայլը» խմբակցության տեսակետը, որ ՍԴ ում ճգնաժամ կա, ինչպես անցյալ շաբաթ իր նամակում գրել ու հիմնավորել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։
Ըստ նորընտիր դատավորի, ստեղծված ճգնաժամի պատճառն այն է, որ այս պահին Սահմանադրականում կա 2 դատավոր, իսկ մյուսներն անդամներ են, որոնք չեն կարող համարվել դատավորներ և որոշումներ ընդունել:



