Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը՝ Սահմանադրությանը համապատասխան է համարել հիշյալ կանոնադրությունը։
Քիչ առաջ ՍԴ-ն հրապարակել է որոշումը։
Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից:
Ի դեպ, Հայաստանը նախատեսում է կանոնադրությունը վավերացնել հետադարձ ուժով՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։



