ՍԴ-ի նախորդ տարվա բյուջեն բաղկացած էր ընդամեն...

Սահմանադրական դատարանի 2020 թվականի բյուջեն բաղկացած էր ընդամենը մեկ ծրագրից, որն իր մեջ ներառել է երկու միջոցառում Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում և պահուստային ֆոնդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց  Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:

«Ընդհանուր առմամբ կատարողականը կազմել է 90,8 տոկոս: Գնումների, պարգևատրման, աշխատավարձի խնայողություններ են եղել, որոնք վերադարձվել են պետական բյուջե»,- ասաց Առաքելյանը: