Սաղաթելյանից պահանջվում է գույքի և միջոցների...

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք.
  • 5 տրանսպորտային միջոց.
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։