«Սա կառավարության հերթական խայտառակ քաղաքականությունն է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը նույնպես տնտեսական ոլորտ է, ինչի է առանձին: Ենթակառուցվածքները տնտեսական տնտեսավարման ոլորտ են, ինչու է առանձին: Այդ տրամաբանությամբ շարունակեմ, էլի եմ ասում, նայեք բուհերը որպես հարկատուներ։ Շատ լավ բիզնես է։ Նայենք բժշկական հաստատությունները շատ լավ բիզնես է: Դե եկեք բոլորը միացրեք իրար, դրեք կառավարության ենթակայության տակ անմիջական, մանավանդ, որ ԱԳՆ-ին էլ կցեցիք արտաքին առևտուրը։
Էլ ոչ մի տրամաբանություն չկա ունենալ կառավարություն: Սաղ միացրեք, դարձրեք ՔՊ-ական «ջամահիրիա», դրեք մեկ վարչապետի անմիջական կառավարության տակ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



