«Հոկտեմբերի 27-ի արտաքին քաղաքական հետքը չի ս...

Վերջին անգամ ե՞րբ եք հրավիրվել նախաքննական մարմին, Քննչական կոմիտե, հարցրել է լրագրողը՝  Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին՝ Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված:

«Ութ ամիս առաջ»,-պատասխանել է նա և նշել, որ հարցաքննվել է:

«Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ քանի արտաքին քաղաքական հետքը չի փորձվել ստուգվել, Հոկտեմբերի 27-ը կարելի է համարել չբացահայտված:

Հայ-ռուսական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որ կարողանան այսօր ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից, գնդապետ Լիտվինենկոյի տեսակետը ստուգել, ըստ որի Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ռուսական ԳՌՈՒ-ն (Գլխավոր հետախուզական վարչություն)»,-ասել է Արամ Սարգսյանը: