Երևանում բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիր...

«Ցանկանում եմ խոսել ջրային ռեսուրսների մասին։ Ուրեմն, ինչպես գիտենք, Երևան քաղաքի նույնիսկ խիտ բնակեցված համայնքներում՝ այդ թվում Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, տրվում են և տրվել են աննախադեպ քանակի շինթույլտվություններ։ Եվ նույնիսկ վիզուալ երևում է, որ շատ հաճախ չեն պահպանվում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տարրական նորմերը։ Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ մենք ունենք ջրի սղության խնդիր։ Բազմաթիվ ներդրումային ծրագրեր են կիսատ մնացել։ Կարող եմ կոնկրետ օրինակ բերել․ նույն Երևանի հարակից Բագրևան թաղամասում բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիր է կիսատ մնացել ջուր չլինելու պատճառով»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։