Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը եւ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը գրանցվել են որպես դոնորներ են գրանցվել Օրգանների փոխպատվաստման սաուդյան կենտրոն ծրագրի շրջանակներում:
Թագավոր Սալմանը, արքայազն Մուհամեդը եւ պաշտպանության փոխնախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը գրանցվել են օրգանների նվիրատվության ծրագրում՝ խրախուսելու հասարակությանը հետեւել այդ օրինակին եւ նպաստել կյանքերի փրկությանը:
«Այս ժեստն արտացոլում է ղեկավարության՝ բոլոր քաղաքացիներին եւ բնակիչներին ուղղված կոչը՝ գրանցվել օրգանների նվիրատվության ծրագրում, քանի որ շատ կարեւոր է հույս սերմանել այն հիվանդների մոտ, ում կյանքը կախված է նոր օրգանի փոխպատվաստումից»,- հայտնում է Մամուլի սաուդյան գործակալությունը: