ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ կուսակիցների համար անակնկալ էր վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելը, բայց դա չի ազդելու ո´չ իրենց փոխհարաբերությունների, ո´չ էլ Սասուն Միքայելյանի` կուսակցությունում ունեցած դիրքի վրա:
Ալեն Սիմոնյանը Միքայելյանի չընտրվելն ու իր քիչ ձայներ ստանալը պայմանավորեց ներկուսակցական պասիվ աշխատանքով:
Սիմոնյանը շեշտեց՝ Աբովյանի ընտրությունները չէին կարող անդրադառնալ այս ընտրության վրա:



