«Սասնա Ծռերի» երթը դեպի Արցախ տեղի կունենա մա...

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել առաջիկայում դեպի Արցախ սպասվող ավտոերթի մասին․«Սիրելի հայրենակիցներ

Դեպի Արցախ միասնության ավտոերթի միջոցառումները տեղի են ունենալու 2019 թ. մայիսի 25-28-ը ներառյալ:

Ավտոերթի նպատակներն են՝
1) ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ,
2) խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։

Ավտոերթով շարժվելու ենք Արցախի տարածքում և հանդիպումներ ենք ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում:

Ամփոփիչ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 28-ին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության հռչակման և անկախ պետականության վերականգնման 101-րդ տարեդարձի:

Դեպի Արցախ միասնության ավտոերթը վերկուսակցական է։
Մենք ընդամենը դրա նախաձեռնողն ենք։ Շատ ցանկալի է, որ մասնակցելու մտադրություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները նաև ընդգրկվեն ավտոերթի կազմակերպչական խմբում։
Ավտոերթը տեղի է ունենալու միայն եռագույն դրոշներով, կուսակցական դրոշներ չեն լինելու։ Իրենց կուսակցական կամ այլ բնույթի պատկանելությունն ընդգծելու ցանկություն ունեցող մասնակիցները կարող են այլ խորհրդանիշներ կրել իրենց ավտոմեքենաների, հագուստի կամ այլ իրերի վրա։

Ավտոերթի մեկնարկը՝ 25 մայիսի, ժամը 06:30, Հյուսիսային ավտոկայանից:

Վերադարձը՝ մայիսի 28-ին, ուշ երեկոյան:

Գիշերակացի, անհրաժեշտ պարագաների և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:

Մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետը կհայտնենք լրացուցիչ:

Ավտոմեքենաները պետք է լինեն սարքին և տեխզննում անցած վիճակում:

Ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել մասնակցության մասին՝ կազմակերպչական աշխատանքը հեշտացնելու նպատակով:

Գրանցվելու համար զանգահարել 098 838 555, 041 838 558, 091 838 558 հեռախոսահամարներով կամ գրել Գագիկ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջին»։