Սառնարանում թաքցված մեծաքանակ արգելված իրերի...

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Խուզարկության արդյունքում սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 44 բջջային հեռախոս, 13 բաժանորդային քարտ, 5 wi-fi սարք, պլանշետ, 7 զույգ ականջակալ, 15 լիցքավորման լար և 3 լիցքավորիչ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։