Սարալանջում այս աշնանը կտնկվի 600 ծառ ու թուփ

Սարալանջում այս աշնանը նախատեսվում է 600 ծառ ու թուփ տնկել, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

«Ծառատունկը կլինի փուլային։ Առաջին փուլում կտնկվեն Ուկրայինայի հայերի միության տրամադրած 100 սոճիները։ Փոսերն արդեն պատրաստ են։

Այս տարածքում նախատեսում ենք տնկել նաև սոֆորաներ, սոճիներ, գիհիներ և ծաղկող թփեր»,- հայտնում են ՀՈԱԿ-ից։