
Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից։ Այս մասին գրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Հիվանդ երևակայությունը անընդատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է հիմարությունները բազմիցս կրկնվելով կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն: Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»: Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»,– գրել է նա։