«Սամվել Կարապետյանը պատվով կհաղթահարի այս փոր...

«Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին։

««Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր, հմուտ գործարար, մեծ բարերար և ուղղակի պարզ ու բարի մարդ Սամվել Կարապետյանին։

Սամվել Կարապետյանի անձնական ջանքերի շնորհիվ ստեղծվել են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, մատակարարման, առաքման և այլ կազմակերպություններ։

Կյանքի յուրաքանչյուր փուլում գրանցելով նոր հաջողություններ` Սամվել Կարապետյանը, որպես բացառիկ հայրենասեր հայորդի, մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` հայրենիքում և աշխարահասփյուռ հայկական օջախներում լուռ իրականացնելով մեծածավալ բարեգործություններ և նվիրատվություններ։

Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանը պատվով կհաղթահարի այս փորձությունը և շատ շուտով կվերադառնա իր բնույթին համապատասխան իր առաքելությունը շարունակելու»։