Սամվել Կարապետյանն ասել է, որ պետական մակարդա...

Իշխանությունները մանիպուլացնում են ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ  Ալեքսանյանը, նա նշել է, որ սրա պատճառը քաղաքական մրցակցությունից ունեցած վախն է։

«Սամվել Կարապետյանն ասել է, որ պետական մակարդակով պետք է ուշադրության կենտրոնում պահել օտար լեզուների իմացությունը։

Սա առավել ևս վերաբերում է պետական պաշտոնյաներին. հենց ձե՛զ է վերաբերում, պետական պաշտոնյաներ, որ գնում եք դուրս, երկու բառ չեք կարողանում արտաբերել, մեր ամբողջ ազգին եք խայտառակ անում ու հետ եք գալիս»,- դիմելով իշխանություններին՝ ասել է «Մեր ձևով» շարժման անդամը։