Սամվել Կարապետյանի ուժը առևտուր կա՞նի Ադրբեջա...

Կարող եմ ասել, որ Թուրքիայի հետ սահմանի բացվելը մեր տնտեսության համար դրական է: Այս մասին «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլը Հայաստանի քաղաքացիների կյանքը փոխելու համար» քննարկմանն ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստան-Թուրքիա սահմանների բացման, ապաշրջափակման հարցի մասին:

 «Անկախությունը մեզ տալիս է գործիքակազմ՝ կառավարել սեփական շուկան: Դու կարող ես կառավարել սեփական շուկան՝ դրսի էժան սուբսիդավորվող ապրանքներից:  Թուրքիայի հետ սահմանի բացումը լավ է Հայաստանի համար, բայց ինքնիշխան քաղաքականությունը քեզ թույլ է տալիս այնտեղ, որտեղ դու ունես ազգային շահերին բախվող խնդիր՝ զսպել այդ խնդիրը ներքին կանոնակարգում: Թուրքերի հետ աշխատանքի մեջ մենք պետք է ուղղակի ուշադիր լինենք, որ չենթարկվենք իրենց տնտեսական ազդեցությանը և մշակութային այն «ориентир»-ներին, որը մեզ այս պահին իրենց որոշ շրջանակներ առաջարկում են: Հուսով եմ ժամանակի ընթացքում այս երկրում էլ տեղի կունենա մեծ փոփոխություններ և մեր ազգերի միջև հարաբերությունը կլավանա»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ լավ հարաբերություններ ունենալը պետք է. «Հարևանները պետք է լուծեն իրար հետ հարցերը արդարացիորեն: Եթե մենք պետք է իրար հետ ապրենք՝ իսկ մենք այլընտրանք չունենք, պետք է ունենանք լավ հարաբերություն, բայց իմանանք, որ կիսում ենք ընդհանուր ռեգիոն»:

Մանրամասն՝ տեսանյութում։