Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։ Նախագահողը հայտնել է, որ գրավոր միջնորդություն է ներկայացվել պաշտպանի կողմից՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի վերացման վերաբերյալ։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ խափանման միջոցի պայմանների այնպիսի փոփոխություն է եղել, որ այժմ պետք է խափանման միջոցի հարցը կրկին քննարկման առարկա դառնա։ Պաշտպանը հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած՝ «Ուժեղ Հայաստան» ուժն այլևս մասնակցում է ԱԺ ընտրություններին, գրանցվել է ԿԸՀ-ում, այժմ գտնվում է նախընտրական քարոզչության ընթացքում։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին դատարան ուղեկցելու խնդրին, մասնավորապես, Կարապետյանին դատարան են ուղեկցում ոչ թե համայնքային ոստիկանները, այլ՝ կալանավորներին տեղափոխող ծառայությունը, ապա այսօրվա նիստին ևս նույն խնդիրն առաջացել է, թեև նախորդ նիստին պաշտպանը բարձրացրել էր հարցը։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։



