«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մինչ քաղաքական դաշտը տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային մարզավիճակի, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։
Մեր տեղեկություններով, մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։
Ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն ամիսներ շարունակ աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։
Ասում են` այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել ու մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 17․ 01․ 26



