
Տեղեկացնում ենք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
«Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»,- նշված է հայտարարության մեջ: