Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը...

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի գնահատմամբ՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը նախադեպը չունեցող դեպք է, իրավիճակ, երբ անձի նկատմամբ իրավապահները հետապնդում են սկսում ժամեր անց՝ ընդամենը կարծիք, միտք արտահայտելու համար։

«Ընդ որում՝ ոչ իր հայտարարությունների բովանդակությամբ պայմանավորված, այլ նույն պահին ի հայտ եկած ինչ-որ հանցակազմով:

Ավելին, քաղաքական հանրային գրառմամբ հաջորդիվ հաստատվում է՝ հայտարարության և հնարավոր ձերբակալության պատճառահետևանքային կապը:

Համենայնդեպս, իմ աշխատանքային պրակտիկայում նման աղաղակող իրավիճակի ես չեմ առնչվել, իրավական, ուժային գործողությունները կազմակերպվել են այնպես, որ դրանք հնարավորինս չկապվեն քաղաքական գործընթացների հետ և չշահարկվեն:

Մեր հայրենիքում խորը ճգնաժամ է՝ բնորոշ բախումներով և հետևանքներով: Իրական պատկերն այսօր շատ ավելի պարզ է, հետևաբար, ողջամիտ, փորձառու ուժայինները չէին ներքաշվի այս գործընթացում»,- հայտարարել է Համբարձումյանը։