Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի...

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին

Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Դոնի Ռոստովում ուսումնասիրել է շենքի ներկա վիճակը, որտեղ պարզվել է, որ երկար տարիների անգործությունից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում։

Թեմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել նորոգման աշխատանքներ և վերականգնել շենքի կրթական ու հոգևոր պատմական առաքելությունը։