
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սամվել Հայրապետյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Սամվել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասված է հրամանագրում: