Սամվել Բաբայանը կարող է միավորվել Ռուբեն Վարդ...

Սամվել Բաբայանն անկախ խաղացող է, նրան հետաքրքրում է իշխանությունը, ինչի համար փորձում է օգտագործել Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Սակայն, ըստ նրա, Բաբայանը չի հաջողի, քանի որ Փաշինյանը գիտակցում է սպառնալիքն առ այն, որ Բաբայանն այդ ժամանակ անկանխատեսելի, գլխացավանք կդառնա։

«Բաբայանը, սակայն, հույսը չի կորցնում։ Հատկանշական է այն, որ նա պատրաստակամություն է հայտնել համագործոկցել Արցախում ծրագրեր իրականացնող Ռուբեն Վարդանյանի հետ, ով ստիպված է հարմարվել ինքն իր հեռանալուն (պետական ​​նախարարի պաշտոնից-խմբ.)։ Սակայն այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, քանի որ նրան ամեն կերպ կխանգարեն։ Բայց նման դաշինքից երկուսն էլ կշահեն։ Դա կլինի անսահման քաղաքական հավակնությունների ու զգալի ֆինանսական ռեսուրսների լուրջ միութույուն», - հավելեց Կիվիրյանը։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահին, ապա Հարությունյանին հետաքրքրում է միայն սեփական աթոռը, սակայն ոչ հանրապետության ճակատագիրը, վստահ է փորձագետը։

«Ռուբեն Վարդանյանի դեպքում Երեւանի, Բաքվի եւ արցախյան վերնախավի շահերը համընկել են։ Արցախում նա սկսեց խանգարել որոշակի խմբերի, քանի որ փորձում էր ինքնուրույն քաղաքականություն վարել եւ վերահսկել ֆինանսական հոսքերը։ Իրեն անձնապես այդ գումարները պետք չեն, քանի որ արդեն իսկ ունի։ Բացի այդ, նա ասել էր, որ Արցախը պետք է հանդես գա որպես անկախ սուբյեկտ, ինչն արդեն իսկ մտահոգություն էր առաջացրել Բաքվում եւ Երեւանում, որոնք համաձայնության են եկել, եւ խոչընդոտի կարիք չունեն։ Մոսկվան, այս իրավիճակում, բոլորին հորդորել է ժամանակ ձգել, քանի դեռ ուկրաինական հարցը չի փակվել։ Ռուսաստանի ռեսուրսները սահմանափակ են, եւ այն, ի տարբերություն ԱՄՆ-ի, չի կարող միաժամանակ մի քանի ուղղություններով հանդես գալ», - ընդգծեց վերլուծաբանը։