Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլի մասին։
Նրա խոսքով հիմա գնում են ճշտումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիրքերի, թե ինչպիսին է լինելու քաղաքականությունը, բանակցությունների ձեւաչափը: Միանշանակ է, որ Ադրբեջանը չի համաձայնելու, որ բանակցություններին մասնակցի Արցախը. «Դա խնդիր է, որը պետք է լուծվի: Ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, բայց այս փուլում ես դա չեմ պատկերացնում»:



