Սամվել Բաբայաննն առաջարկում է օգնել Ադրբեջանի...

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պատերազմից հետո առաջին անգամ կրկին Արցախում է։ Ինչպես և սպասելի էր, այս անգամ էլ Բաբայանը Արցախ է գնացել նոր ինտրիգներ հյուսելու և դրա արդյուքնում նոր դիվիդենտներ շահելու համար։

Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում Սամվել Բաբայանը հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը նպատակ ունի ռուսական ուժերը հանել Արցախի տարածքից, բայց չի կարող դա անել առանց հայկական կողմի հետ համագործակցության․«Ինքը (Ադրբեջանը խմբ․) ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածքից, բայց առանց մեզ չի կարող դա անել։ Դրա համար ինքը մեզ հետ պետք է բանակցի, մեր դրած հարցերը մաքսիմում պետք է լուծի, որովհետև եթե ինքը դրան չի գնում, ապա գալու է մի պահ Ռուսաստանը ուժ հավաքաց Ադրբեջանին էլի կդարձնի վասալ։ Ես կարծում եմ Ադրբեջանը չի ուզում դառնալ վասալ, դրա համար ես ասում եմ գնանք բանակցենք»,-հայտարարել է Բաբայանը։

Ստացվում է, Բաբայանն առաջարկում է օգնել ադրբեջանցիներին, որպեսզի նրանք կարողանան Արցախի տարածքից դուրս հանել ռուսական խաղաղապահ ուժերին, որի դիմաց Ադրբեջանը ինչ որ հարցերում կընդառաջի հայկական կողմին։

Բաբայանի կողմից սա ուղիղ մահվան առաջարկ է Արցախին։  Ադրբեջանը հիմա չի կլանում Արցախը, քանի որ կան ռուսները, իսկ նրանց բացակայության դեպքում շատ հանգիստ իր օգտին և վերջնական կլուծի Արցախի հարցը։ Այս իրավիճակից Բաբայան Սամվելն ու էլի մի քանի հոգի վստահաբար շահած դուրս կգան, այս անգամ Բաբայանը գուցե BMW X8 ձեռքբերի, բայց Արցախի մասին կարելի է երկար ժամանակ, եթե ոչ հավերժ մոռանալ։