ԱՄՆ բանակը պաշտոնապես տեղակայել է իր առաջին հեռահար հիպերձայնային զենքի մարտկոցը (LRHW), հաղորդում է Breaking Defense-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի հրթիռների մշակման և ձեռքբերման ծրագրերի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոյին։
«Բանակը պաշտոնապես տեղակայել է իր առաջին հեռահար հիպերձայնային զենքի մարտկոցը», – մեջբերում է հրատարակությունը Լոզանոյի խոսքերը։ Նրա խոսքով՝ համակարգը մարտունակ համալիր է, պատրաստ տեղակայման և օգտագործման աշխարհի ցանկացած կետում։
Ինչպես նշում է Breaking Defense-ը, ԱՄՆ բանակը սկզբում պլանավորել էր առաջին մարտկոցը տեղակայել 2023 թվականին, սակայն փորձարկման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ արձակման սարքի տեխնիկական անսարքությունը, խանգարեցին այդ ծրագրերի իրականացմանը: Վերջնաժամկետը հետագայում հետաձգվեց մինչև 2025 թվականի սեպտեմբեր, սակայն նույնիսկ այդ դեպքում համակարգը չկարողացավ տեղակայվել:



