Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդի...

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և  Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախագահների հանդիպումը տեղի է ունենում  «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են  ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակը, ուկրաինական հացահատիկի  փոխադրման գործարքի իրականացումը, ինչպես նաև Սիրիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: