Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ԱԳ նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Մինչ հանդիպման մեկնարկը Սերգեյ Լավրովը, Քին Գանգը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ռաբբանի Խարը միասին լուսանկարվել են, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով։
Հինգշաբթի օրը Սամարղանդում անցկացվում է Աֆղանստանի հարեւան երկրների նախարարական համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները։ Կողմերը կքննարկեն հետագա քայլերը Աֆղանստանի քաղաքական կարգավորմանը նպաստելու, այս երկրում հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման, ինչպես նաև Քաբուլի մասնակցությամբ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացման ուղղությամբ։



