Ալիև. Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ աջ...

Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ աջակցել են միմյանց դժվար ժամանակներում։ Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրեց իր աջակցությունը եղբայրական իրանցի ժողովրդին»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։