Սամանթա Փաուերը ժամանել է Բաքու

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերն այսօր ժամանել է Բաքու։

Այցի շրջանակներում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»: Նրան ուղեկցում է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հեռանկարները՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է UASID-ի հայտարարության մեջ: