Սալոմե Զուրաբիշվիլին առաջնորդ է Թբիլիսիում, և...

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունը առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։

Նախաձեռնությամբ հանդես է եկել «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս կազմող «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

«Մենք պատրաստ ենք փոխզիջումների։ Իմ իդեալական սցենարը 6 խոշոր քաղաքներում պայքարելն է, մնացածը բոյկոտելը, միասնական թեկնածուներ առաջադրելը։

Սալոմե Զուրաբիշվիլին առաջնորդ է Թբիլիսիում, և մենք նրա շուրջն ենք։ Եկեք մի կողմ դնենք էմոցիաները և մտածենք պայքարի ռազմավարության մասին»,-ասել է նա։