Սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտու...

Հարգելի հայրենակիցներ. այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ոչնչացվում է տեղում։

«Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»,-ասված է հաղորդագրության մեջ: