Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեր մոտ, թե ով է նախարարը:
Այս մասին ասել է ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Ինչ է փոխում ձեր մոտ, թե ով է նախարար լինելու, ով չի լինելու, ով է հրաժարական տվել, ով չի տվել, սահմաններում խաղաղ է, այսինքն անվտանգության հարց չկա, այս ամենը ներքին խնդիր է:
Իրենց չեն ազատել գործից, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդրել է հրաժարական տալ:
Ոչ մի վտանգավոր բան չկա, մեր երկրի սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է:
Վերջերս, որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ասել էր, որ ամեն ինչ սկսում է նորից, չի ներելու ոչ մի բան: Հիմա նա իր ասածն ուզում է, որ իրականություն դարձնի: Ես համարում եմ, որ ամեն ինչ նորմալ է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: