Իրավական ստուգման տեսակետից կասկածելի, խոցելի նաև, ըստ առաջատար իրավաբանների գնհատմամբ, հակասահմանադրական է այս փաստաթղթի թե՛ բանակցումը, թե՛ Սահմանադրական դատարանում եզրակացության ստանալու գործողությունը և թե նաև հիմա ԱԺ-ում քննարկումը:
Այս մասին ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ասում եք՝ ժողովորդավրության լավ ցուցիչ է ԱԺ-ում վավերացնելը, իսկ ինչո՞ւ չեք մտածում ավելի լավ ցուցիչ ունենանք, տարե՛ք հանրաքվե: Այ էս փաստաթուղթը, որն ըստ էության օրինականացնում է տարածքային փոփոխությունները, հատուկ չեմ ուզում օգտագործել զիջումներ բառը, տարածքային փոփոխութոյւններն արդեն արվել են առանց հանրաքվեի, այս փաստաթուղթը տարե՛ք հանրաքվեի, դրանից ավելի ժողովրդավար ցուցիչ կա՞, չկա՛»,- ասաց Մինասյանը:
Մինասյանը ընդգծեց, որ այդ փաստաթղթում որևէ խաղաղության, որևէ հաշտության մասին, որևէ միջպետական հիմնադրույթ չկա, առավել ևս ռազմական առումով սրա մեջ չկա որևէ բան ու չէ էլ կարող է լինել, հետևաբար, հարցը իրավաքաղաքական բնույթի է նաև ու հարց բարձրացրեց, թե այս փաստաթուղթն իրենից ի՞նչ է ներկայացնում: