Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի ա...

Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան մասին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: