Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Բա դուք թրենդներին չե՞ք հետևում, որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան։ Պետք է մեր հայ սերունդների համար՝ ՀՀ-ում բնակվող և ապագայում բնակվողներին անվտանգ երկիր հանձնենք, ցանկացած իշխանության համար մեկ խնդիրը դա պետք է լինի»,- նշեց Սուքիասյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ՝ պետք է լինի ՀՀ Սահմանադրությունը․ «Աշխարհաքաղաքական փոփոխությունները պետք է հաշվի առնես, որ երկրում ամեն ինչ կառուցես այսօրվա ժամանակին եղած իրավիճակին։ Այժմյան Սահմանադրությունն այն ժամանակվա իրողություններին համարժեք է եղել, հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի»։
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը նաև իր անվտանգության համակարգի ամրացման փուլում է։
«Ես կարծում եմ՝ մենք անվտանգության պահպանման փուլում ենք, որ ընտրենք իրական դաշնակիցներին, պարտավորություններ վերցնենք, որը բավականին հետաքրքիր է։ ՌԴ-ն այս պահին մեր դաշնակիցն է, և ոչ միայն այդ երկիրը, այլ երկրներ ևս կլինեն մեր դաշնակիցը»,- նշեց պատգամավորը:



