Սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բ...

Երբ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն՝ անուղղակիորեն խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վաղուց օրինաչափություն է դարձել, որ Փաշինյանը գեղեցիկ փաթեթեավորումներով մեր հասարակությանը հրամցնում է ադրբեջանական թեզեր ու պահանջներ: 

Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այլևս ոչ միայն ներքաղաքական անհրաժեշտություն է, այլ իմպերատիվ, որը բխում է պետություն ունենալու մեր ցանկությունից»,- գրել է նա: