Սահմանադրական կարգի տապալման հետ ես որևէ առնչ...

Ես ամբողջությամբ միանում եմ պաշտպան Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը և կարծում եմ՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված որևէ առնչություն չունեմ: Այս մասին Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Օհանյանը նշել է, որ ինքը մեղադրյալ չէ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և նրա կազմում գլխավոր շտաբի պետը, գործել են բացառապես այն նպատակով, որ կարողանան Հանրապետության մայրաքաղաքում պաշտպանել այն կարևոր օբյեկտները, որոնք ազդեցության տակ էին գտնվում ոչ խաղաղ ցուցարարների կողմից։ Դրա համար ես գտնում եմ, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,-հավելել է նա: