Վրաստանի կալանավորված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խնդրում է իրեն թույլ տալ ներկա գտնվել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Ես խնդրել եմ իմ փաստաբանին դիմում գրել՝ խնդրելով ինձ տեղափոխել Պատրիարքի հուղարկավորությանը՝ որպես նրա ընկեր և Վրաստանի երրորդ նախագահ», - սոցիալական ցանցերում գրել է Սաակաշվիլին։
Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը մահացել է 93 տարեկան հասակում։ Իլյա II-ի մահվան կապակցությամբ Վրաստանում սուգ է հայտարարված։ Պատրիարքը կհուղարկավորվի Սիոնի տաճարում կիրակի օրը՝ մարտի 22-ին։



