Միխայիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է․ «ՄԻԵԴ-ի բողոքարկումը հաշվի առնելով Սաակաշվիլին որոշում է կայացրել դադարեցնել հացադուլը»։
Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ էր արել Միխայիլ Սաակաշվիլիին դադարեցնել հացադուլը, իսկ Վրաստանի իշխանություններին պարտավորեցրել էր տեղեկացնել նախկին նախագահի առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալությունից անմիջապես հետո հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել։



