Սա զիջումների դիմաց զինադադար է, խաղաղության...

Այս ռեժիմի առաջարկածը խաղաղության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին Գյումրու բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա զիջումների դիմաց զինադադար է նոր զիջումների խոստումով: Հետևաբար, ինքը խաղաղության օրակարգ չի առաջարկել, որ մենք էլ դրան այլընտրանք առաջարկենք: Սա մեկ: Երկրորդը, մեր պատկերացումը այս հարցերի վերաբերյալ հետևյալն է: Կառուցել մրցունակ և անվտանգ Հայաստան, Հայաստան, որը տեր է իր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Հայաստան, որը տեր է իր ժողովրդի հավաքական իրավունքներին և կարող է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը: Հայաստան, որի արտաքին քաղաքականությունը բխում էր պետության ու ժողովրդի շահերից և Հայաստան, որը չի դառնալու տարբեր պետությունների ազդեցությունները չափելու կամ բախվելու մի միջավայր: Հայաստան, որտեղ հայ մարդը արժանապատիվ կերպով կարող է աշխատել, ստեղծել և ապահով ապրել: Հայաստան, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենիքն է, այլ առհասարակ 10 միլիոն հայ մարդու և Հայաստան, որտեղ հայ առաքելական եկեղեցին անձեռնամխելի է, բացարձակ արժեք: Մենք կարող ենք միասին ստեղծել այդ Հայաստանը, մի անգամ արել ենք և մեկ անգամ ևս միասին ձեր օգնությամբ և ձեր միջոցով անելու ենք»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։